Հունիսի 22-28-ի ֆինանսական հորոսկոպ կենդանակերպի նշանների համար          Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել       Տեսանյութ.Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել    

12 հոկ 2020 10:02

Առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները. հակառակորդն ունի մեծաթիվ կորուստներ

Գիշերվա ընթացքքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊԲ-ն։

Հայտարարությունում ասվում է. «Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:

Առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր