Առաջարկվում է ծառայության սահմանային տարիքը փոխել, 15 միլիոն դրամ տուրք՝ մինչև18 տարեկան արական սեռի համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում          Կենդանակերպի չորս նշաններ, որոնք կարող են սիրով զբաղվել ցանկացած վայրում       Մենք մտադրություն չունենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու    

12 հոկ 2020 14:10

Ալլահը վկա, էս ազերիները օրեր է լինում՝ մեզ ուտելիքից էլ են կտրում,մեր խումբը ոչնչացվեց և հիմա մեզ ստիպում են նորից առաջ գնալ

«Բաքվի բռնապետի և էրդողանական վարչախմբի կողմից մեր տարածաշրջան ներմուծված մերձավորարևելյան ահաբեկիչների ողնաշարը ջարդվում է հայկական փառապանծ բանակի գործողությունների արդյունքում։ Ահա այդ ահաբեկիչների խոսակցությունից մի հատված, որը հայտնվել է մեր ձեռքում։ #շանսատակ_ենք_անելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։


Նա հրապարակել է ձայնագրություն, որի թարգմանված տեսքստը ներկայացնում ենք ստորև.


«- Ողջույն, Աբու Իսմայիլ, ինչպե՞ս ես, ուստա։


-Բարև, Աբու Հասսան, բարև։ Մեզ մոտ ռմբակոծումը դադարել է, Ձեր մոտ ո՞նց է։


-Ալլահը վկա, մեզ մոտ իրավիճակը ք.. է։


- Ի՞նչ է կատարվում, որ։


-Ալլահը վկա, մեր խումբը ոչնչացվեց, և հիմա մեզ ստիպում են նորից առաջ գնալ։


-Հիմա դու ստույգ որտե՞ղ ես։


- Ալլահը վկա, չգիտեմ։ Բայց գիտեմ տեղի անունը Հաֆադիս է։


-Ի՞նչ, չհասկացա ասածդ։


-Հո-րա-դիս, շրջանի անունը Հորադիս է։


-Եղավ, ի՞նչ պատահեց Ձեզ, ի՞նչ իրավիճակ է։


- Ալլահը վկա, տղաների մի մասը վիրավոր է, քանի օր  եղավ՝ մարտերի են մասնակցում։


- Էս ի՞նչ ես ասում։


- Ալլահը վկա, էս ազերիները օրեր է լինում՝ մեզ ուտելիքից էլ են կտրում, մեր տղաներից շատերը վիրավորվեցին, իսկ այս շուն պոռնիկի տղերքը իրենց տուն չեն ուղարկում, թողնում են, որ մահանան, որ չվճարեն իրենց...»։


Շարունակությունը տեսանյութում։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր