«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

12 հոկ 2020 15:10

Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են բողոքի ակցիաներին.«գլխավոր հրամանատար, մեզ պատասխան տուր» . մարդկանց մեծ հոսք կա դեպի Բաքու

Ադրբեջանի իշխանություններն անհանգստացած են հասարակության ներսում առկա տրամադրություններից։ FreeAzerbaijan.org-ը հայտնում է, որ իշխանություններն արդեն սկսել են պատրաստվել հնարավոր ցույցերին, մասնավորապես՝ Ոստիկանության ստորաբաժանումներն ու ներքին զորքերը աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Ոստիկանության բաժանմունքներ են տարվել մեծ քանակությամբ տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ ջրցան մեքենաներ, ականանետեր, արցունքաբեր գազ, ռետինե կամ պլաստմասե փամփուշտներ և այլն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հասարակության շրջանում ավելանում են հարցերը, որոնք այդպես էլ պատասխան չեն ստանում։ Մարդկանց հատկապես հուզում է այն, որ  զոհված ու վիրավոր ադրբեջանցի զինծառայողների մասին տվյալներ չեն հաղորդվում։ Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում նաև բողոքի կոչեր են հնչում։ Գյանջա, Տերտեր, Բարդա, Գերամբո և այլ շրջաններից մարդկանց մեծ հոսք կա դեպի Բաքու, ինչը մտահոգում է իշխանություններին։ Նախօրեին էլ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ էր տարածվել Խըրդալան քաղաքից (Ապշերոնի շրջան), որում երևում է մարդկանց ու մեքենաների մեծ կուտակում։ Ոստիկանության աշխատակիցները, սակայն, հասցրել են փակել ճանապարհը, որպեսզի մարդիկ չհասնեն Բաքու։

Բացի այդ՝ Twitter սոցիալական ցանցի ադրբեջանական տիրությում նախօրեից ակտիվորեն տարածվում է՝ «գլխավոր հրամանատար, մեզ  պատասխան տուր» հեշթեգը։ Դատելով հրապարակումներից՝ ադրբեջանական հասարակությունում բավական լարված տրամադրություններ են, որոնք անկանխատեսելի հետևանքներ կարող են ունենալ նախագահ Իլհամ Ալիևի համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր