Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին          Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի մոտ լարվում է, հատուկ ջոկատայինները ցրում են հանրահավաքի մասնակիցներին    

12 հոկ 2020 16:29

Էրդողանն անհանգստացած է, իրենց աջակցությունը զուր է եղել.Ալիևը կրկին ցույց է տվել իր թուլությունը՝ չկատարելով Էրդողանին տված խոստում

Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո, կարծես, Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Էրդողանը դժգոհ է իր ադրբեջանցի գործընկերոջ գործողություններից, գրում է FreeAzerbaijan-ը։ Հրապարակման համաձայն՝ գաղտնիք չէ, որ Էրդողանը շահագրգռված էր պատերազմ սկսելու հարցում, ինչից հետո ցանկանում էր ներգրավված լինել ԼՂ հակամարտության շուրջ բանակցային գործընթացին, և այդպիսով ամրապնդել իր դիրքերը Կովկասում։ Այդպիսով նա ձգտում է կյանքի կոչել իր ծավալապաշտական նկրտումները։ Սակայն Մոսկվայում եռակողմ բանակցությունների արդյունքում կողմերը հաստատեցին ԼՂ հակամարտության շուրջ բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը, իսկ սա նշանակում է, որ ոչ մի նոր երկիր չի ներգրավվի վերոնշյալ գործընթացում։
Ըստ պարբերականի՝ սա Էրդողանին թիկունքից հարված էր, ով գրեթե համոզված էր, որ թե՛ իրավիճակը, թե՛ Ալիևը գտնվում են իր լիարժեք վերահսկողության տակ։ «Ադրբեջանի նախագահը չի կարողացել մերժել Մոսկվայի առաջարկը, իսկ դա Էրդողանը դիտարկում է որպես դավաճանություն։ Չի բացառվում, որ պաշտոնական Մոսկվան Ալիևի առաջ պայման է դրել, որ եթե Թուրքիան ներգրավվի բանակցային գործընթացում, ապա հայկական կողմին կթույլատրվի բանակցային գործընթաց ներգրավել Լեռնային Ղարաբաղին»,- ասվում է հոդվածում։ Էրդողանն անհանգստացած է, որ Ադրբեջանին ռազմական փորձագետներով, թուրքական բանակի էլիտար ստորաբաժանումների սպաներով, արաբ զինյալներով, զենքով ու զինամթերքով ապահովումը զուր է եղել, և Ալիևը կրկին ցույց է տվել իր թուլությունը՝ չկատարելով Էրդողանին տված խոստումը։




 factor.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր