Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

13 հոկ 2020 15:36

Վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կբացառի բոլոր թյուրըմբռնումները

Վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կբացառի բոլոր թյուրըմբռնումները: Այս մասին, «Սպուտնիկ Գրուզիա»-ի հաղորդմամբ, ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:


Վրաստանի գլխավոր դատախազությունը սկսել է հետաքննել վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման կառավարական հանձնաժողովի գործունեության օրինականությունը, քանի որ կան ապացույցներ, որ որոշ տարածքներ ապօրինի են համաձայնեցվել` ի վնաս Վրաստանի տարածքային շահերի: Գործով ձերբակալվել են հանձնաժողովի երկու անդամներ՝ Վրաստանի ԱԳՆ աշխատակից Իվերի Մելաշվիլին եւ ՆԳՆ աշխատակից Նատալյա Իլյիչեւան: Քննության տվյալներով՝ նրանք չեն օգտագործել անհրաժեշտ քարտեզը բանակցությունների համար, ինչի պատճառով Վրաստանը կորցրել է տարածքների մի մասը:


«Այն ժամանակ, ինչպես եւ հիմա, ես հավատում էի եւ հավատում եմ, որ բարիդրացիական եւ բարեկամական հարաբերությունները պահանջում են սահմանի սահմանազատում եւ գործն ավարտին հասցնել, ինչը բացառում է հետագա թյուրըմբռնումները»,-ասել է Զուրաբիշվիլին:


Զուրաբիշվիլին հիշեցրել է, որ Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ վերջին հանդիպման ժամանակ կոնսենսուս է ձեռքբերվել այն մասին, որ տվյալ որոշումը պետք է ընդունել երկու նախագահների մակարդակով:


«Տեղեկություն չունեմ այն մասին, թե արդյոք այդ հարցը նախագահները քննարկել են նախարարի պաշտոնում իմ հեռանալուց հետո: Ինչպես նաեւ ինձ հայտնի չէ, թե երբ եւ ինչ պայմաններում է տեղի ունեցել տվյալ հարցի վերադարձը հանձնաժողովի քննարկմանը»,-հավելել է Զուրաբիշվիլին:


Վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատումը բավականին ցավոտ հարց է Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում, ընդ որում, կողմերը խուսափում են կոշտ հայտարարություններից:


Վրաստանը եւ Ադրբեջանն ընդհանուր պետական ​​սահման ունեն` մոտ 440 կիլոմետր երկարությամբ, որի մեկ երրորդը դեռ սահմանազատված չէ: Պետական ​​սահմանի սահմանազատման եւ գծանշման վրաց-ադրբեջանական երկկողմ միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 1996 թվականին:


Սեպտեմբերի վերջին Ադրբեջանի արտգործնախարարի՝ Թբիլիսի այցի ժամանակ Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալքալիանին իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո ասել էր, որ Դավիթ-Գարեջի համալիրի վերաբերյալ նոր քարտեզագրական նյութեր են ձեռք են բերվել, ուստի 2006-2007 թվականների վրաց-ադրբեջանական համաձայնագիրը կարող է վերանայվել:


Իր գործունեության առաջին 15 տարվա ընթացքում իրականացվել է սահմանի հստակեցման աշխատանքների գրեթե 70 տոկոսը, սակայն 2007 թվականից սկսած սահմանազատման գործընթացում խոչընդոտներ են առաջացել: Դավիթ-Գարեջի համալիրի եւ Էրիսիմեդի գյուղի տարածքները շարունակում են վիճելի մնալ:  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր