Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել       Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը    

14 հոկ 2020 10:00

Պրոադրբեջանական վարքագծի դիմաց Ադրբեջանը ինչ է խոստացել Վրաստանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պրոադրբեջանական վարքագծի դիմաց Ադրբեջանի իշխանությունները խոստացել են Դավիդ Գարեջայի վանական համալիրի հարցը լուծել հօգուտ Վրաստանի: Այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվում են:


Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Վրաստանի սահմանին գտնվող այս վանական համալիրի մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում, և ադրբեջանական իշխանությունները սահմանափակում են վրացի ուխտավորների անարգել մուտքը վանական համալիր, ինչը մշտական խնդիրներ է առաջացնում երկու երկրների միջև»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր