Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

14 հոկ 2020 15:14

Սպասեք... ռուս զինվորականները ստուգում են Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի հարվածների մասին տեղեկությունները

Ռուս զինվորականները ստուգում են անմիջապես Հայաստանի տարածքի ուղղությամբ Ադրբեջանի հարվածների մասին տեղեկությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Չորեքշաբթի ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը թիրախավորել է Հայաստանի տարածքում գտնվող մարտական տեխնիկան:

«Մեր ռազմական գերատեսչությունը ստուգում է տեղեկությունը, նրանք մշտական կապի մեջ են երկու կողմերից մեր գործընկերների հետ: Դուք գիտեք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել հակամարտող կողմերի պաշտպանության նախարարների հետ: Այդ տեղեկությունը ճշտվում եւ վերլուծվում է»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:

Պատասխանելով հստակեցնող հարցին, թե արդյոք դա կնշանակի ՀԱՊԿ որեւէ մեխանիզմի գործարկում, եթե այդ տեղեկությունները հաստատվեն, Կրեմլի ներկայացուցիչն առաջարկել է սպասել արդյունքներին. «Եկե՛ք սպասենք ստուգման արդյունքներին»:   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր