Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

16 հոկ 2020 11:55

Ահաբեկիչներ՝ Լիբիայից դեպի Ադրբեջան.Լիբիայի ազգային բանակի գեներալը նախազգուշացրել է անվտանգության շատ լուրջ սպառնալիքի մասին

Լիբիայի ազգային բանակի խոսնակ, գեներալ-մայոր Ահմեդ Ալ-Մեսմարին օրեր առաջ հաստատել է, որ Թուրքիան իր երկրից ահաբեկիչներ ու վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան: Այս մասին գրում է hawarnews-ը։

Հեռուստատեսային ելույթում Ալ-Մեսմարին ասել է, որ «Թուրքիան այժմ Լիբիայից, Սիրիայից և այլ ազգությունների ահաբեկիչներին տեղափոխում է Լիբիայից Ադրբեջան՝ վերջիններիս Հայաստանի դեմ մարտերում  աջակցելու համար»:

Խոսնակը նախազգուշացրել էր երկրի արևմուտքում «անվտանգության շատ լուրջ սպառնալիքի» մասին, քանի որ «խմբավորումները վերահսկում են օդանավակայանները և շահագործում դրանք՝ ահաբեկչական տարրեր երկրի ներսում և երկրից դուրս տեղափոխելու համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր