Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական, ընտրական գործերին, ապագա իշխանության ձևավորմանը          Հունվարի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Դավիթ Բեկ փողոցում «Foton» բեռնատարը բшխվել է կայանված «Ford Transit»-ին, «Hongqi»-ին և «Nissan Tiida»-ին, վերջինն էլ «Infiniti»-ին    

16 հոկ 2020 14:13

Թուրքիան Ս-400 հրթիռային պաշտպանության փորձարկումների է նախապատրաստվում, ինչը կխորացնի լարվածությունն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում

Թուրքիան նախապատրաստվում է ռուսական արտադրության Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի փորձարկմանը, հաղորդում է Reuters-ը:
Թուրքիայի Սեւ ծովի ափին օդային եւ ծովային տարածքի սահմանափակման մասին ծանուցումները թողարկվել են նախքան փորձարկումները, որոնք, հնարավոր է, տեղի ունենան ուրբաթ օրը` մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ հրթիռային համակարգերը նկատվել էին տարածք տեղափոխելու ժամանակ:

Ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգի փորձարկումը, ամենայն հավանականությամբ, կխորացնի լարվածությունն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, որը դեմ էր հանդես եկել համակարգի գնմանը` պատճառաբանելով, որ այն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի հետ:

ԱՄՆ-ն մտահոգված է նաեւ այն կապակցությամբ, որ Ս-400-ի ինտեգրումը թույլ կտա Ռուսաստանին տեղեկատվություն ստանալ ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգի, այդ թվում` F-35 կործանիչների վերաբերյալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր