Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

17 հոկ 2020 12:13

ԱՄՆ-ն նախազգուշացրել է Անկարային՝ С-400 համակարգերի փորձարկմամբ կարող են լուրջ հետևանքներ լինել

Վաշինգտոնը Թուրքիային նախազգուշացրել է ի հեճուկս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի Ռուսաստանից ձեռք բերված С-400 հակահրթիռային համակարգերի փորձարկման հարցով, հայտնում է Al Arabiya-ն՝ հիշեցնելով, որ նախօրեին Թուրքիայի սևծովյան ափից, որտեղ պետք է տեղի ունենա С-400-ի փորձարկումը, հրթիռ է արձակվել երկինք:
 
«Եթե տեղեկությունը հաստատվի, մենք ամենախիստ ձևով կդատապարտենք С-400-ի փորձարկումը, ինչն անհամատեղելի է Թուրիքայի՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր ստանձնած պարտավորություններին»,-հայտարարել է Պետդեպի խոսնակ Մորգան Օրտագուսը:


Վերջինս հավելել է, որ Միացյալ Նահանգները տեղյակ է շրջանառվող լուրերից և որ Վաշինգտոնն ամենաբարձր մակարդակներով թուրքական կառավարությանը հայտնել է, որ ռուսական համակարգերի գնումն անընդունելի է:


«Միացյալ Նահանգները հստակ է իր ակնկալիքներում առ այն, որ С-400 համակարգը չպետք է գործառականացվի: Բացի այդ, մենք հստակ նշել ենք, որ Թուրքիայի կողմից համակարգի ակտիվացման դեպքում, անվտանգության ոլորտում մեր հարաբերությունների համար կարող են լուրջ հետևանքներ լինել»,-եզրափակել է խոսնակը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր