Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն          Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց       Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար    

17 հոկ 2020 13:36

Կա մտավախություն, որ հող է նախապատրաստվում Նախիջևանի ուղղությամբ ինչ-ինչ գործողությունների համար

Կա մտավախություն, որ այդ հայտարարությունը զուտ հող է նախապատրաստում Նախիջևանի ուղղությամբ ինչ-ինչ գործողությունների համար: Այս մասին  ասաց ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, թե իբր ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադ բնակավայրը հռթիռակոծվել է:

Վրթանեսյանն ընդգծեց՝ հայկական կողմը պաշտոնապես հերքել է, թե հարվածել է Նախիջևանի ուղղությամբ: «Ես կարծում եմ՝ ոչ այնքան ժամանակին ու տեղին կլիներ այս պահին առաջինը հարված հասցնել Նախիջևանին»,-ասաց նա՝ ընդգծելով նաև, թե այնպես չէ, որ Ադրբեջանը ՀՀ տարածքին կամ քաղաքացիական օբյեկտներին չի հարվածել:

«Պատերազմի առաջին օրերին Վարդենիսում ավտոբուս էին խփել, նաև՝ քաղաքացիական անձ էր զոհվել: Այնպես չէ, որ Ադրբեջանը դա նոր է անում, առաջին անգամ է անում»,-ասաց Վրթանեսյանը:

Անդրադառնալով Արցախի ՊԲ-ի կողմից Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերի ներկայացմանը՝ Վրթանեսյանը նշեց, թե դրանք ներկայացվել են՝ ցույց տալու համար, որ Գյանջային հարվածներ հասցնելու լեգիտիմ հիմքեր կան: «Ի դեպ, օրեր առաջ հայկական կողմը հնարավոր հարվածների մասին զգուշացրեց ադրբեջանական մի շարք բնակավայրերի բնակիչների, որոնք ռազմական օբյեկտների մոտակայքում են բնակվում»,-հավելեց ռազմական փորձագետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր