Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

19 հոկ 2020 13:36

Ադրբեջանը վարձկաններին ստիպել է ռազմական գործողություններ ձեռնարկել Հորադիզի շրջանում

Մարդասիրական զինադադարի հայտարարությունից հետո Ադրբեջանի ԶՈւ–ն ստիպել է վարձկաններին ակտիվ ռազմական գործողություններ ձեռնարկել Հորադիզի շրջանում, նաև ստիպել են այդ վարձկաններին կրել ադրբեջանական համազգեստ։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը։
«Հաշվի առնելով քրեական գործով ձեռք բերված մի շարք փաստական տվյալներ, որոնք մասնավորապես վերաբերում են հումանիտար հրադադարը խախտելուց հետո գործողությունների բնույթին ու վտանգավորության աստիճանին, նաև` երկրի ներսում իրավիճակի ապակաթյունացմանն ուղղված հանցագործություններին` խաղաղ բնակչության վրա հարձակում, սպանություն, հրկիզում, մենք ՀՀ ՔՐ. օր. 389-րդ հոդվածի` միջազգային ահաբեկչության հատկանիշներով, հարուցել ենք քրեական գործ»,– ասաց Մարտիրոսյանը։


Նշենք, որ հոկտեմբերի 17-ին, ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր