Օգոստոսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գնի բարձրացմամբ, Վրաստանում լոգիստիկ խնդիրներով       ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանի կրած վնասները վերջին 12-օրյա պատերազմի ընթացքում    

19 հոկ 2020 14:57

Պատերազմի աստվածները. այս ձեռքերն առանց հանգստի պայքարում են արդեն 23 օր

Հրետանավորներին հաճախ կոչում եմ «պատերազմի աստվածներ»։ Եվ դա միանգամայն հիմնավորված է. նրանք են ապահովում զորքերի կրակային հզորությունը։

Այս օրերին Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող պատերազմի առաջին իսկ օրվանից հայ հրետանավորները գրեթե հանգիստ չունեն. հրետանին մշտապես աշխատում է։ Կադրում ժամկետային զինծառայող, ականանետորդ Լևոն Բաբայանի ձեռքերն են։ Նա արդեն 21 ամիս է ծառայում և վերջին 23 օրվա ընթացքում գրեթե չի հանգստացել։
Դիրքը, որ պահպանում են Բաբայանն ու զինակից ընկերները, մշտապես գտնվում է գնդակոծության տակ, իսկ նրանք թշնամուն համարժեք պատասխան են տալիս։

«Կմարտնչենք այնքան, մինչև թշնամին հետ չկանգնի»,-ասում է Բաբայանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր