Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

20 հոկ 2020 10:15

Թալիշներն ու լեզգիները բոյկոտում են պատերազմել Արցախում, նախատեսվում են լայնածավալ պատժիչ գործողություններ

Ադրբեջանի ամբողջ տարածքում բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները, առաջին հերթին՝ թալիշները և լեզգիները, որոնք վրդովված են Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի անհաջող գործողությունների ընթացքում իրենց հազարավոր հայրենակիցների զոհվելու կապակցությամբ, սկսել են բարձրաձայն ելույթներ ունենալ։ Երկար ժամանակ պաշտոնական Բաքուն ժխտում էր ժողովրդական հուզումների փաստը, շարունակում է դա անել նաև մինչ օրս, սակայն Ադրբեջանի ընդդիմադիր ԶԼՄ-ները չեն կարող չբարձրացնել ադրբեջանական պետականության համար ավելի ու ավելի արդիական դարձող այս խնդիրը, գրում է Talyshistan Times-ը։


Ինչպես նշում է աղբյուրը, ադրբեջանական ընդդիմադիր Freeazerbaijan.com կայքը հոկտեմբերի 17-ի հրապարակման մեջ հաղորդել է «ոչ միայն թիկունքում ելույթների, այլև զանգվածային դասալքության, թալիշների և լեզգիների կողմից հրամանները չկատարելու և սաբոտաժի դեպքերի մասին»։


Աղբյուրի հաղորդմամբ՝ ադրբեջանական թերթում նաև ասվում է, որ «շատ տեղերում թալիշներն ու լեզգիները անհնազանդության գործողություններ են ցուցադրում իրենց հրամանատարներին։  Մարտի դաշտում նրանք հայերին են փոխանցում մեր զորքերի տեղակայման և թվաքանակի մասին գաղտնի տեղեկությունները, հասունանում են զանգվածային դասալքության և թալիշ ու լեզգի դավաճանների թշնամու կողմն անցնելու նախադրյալները։  Նրանց ընտանիքները հրաժարվում են իրենց որդիներին ուղարկել պատերազմելու և զրպարտում են երկրի ղեկավարությանը՝ մեղադրելով անարդար ու զավթողական պատերազմ հրահրելու և իրենց երեխաներին մահվան դուռն ուղարկելու համար»։


Ադրբեջանական կայքը փոքրամասնություններին մեղադրել է «հարմար առիթից օգտնվելու, Ադրբեջանում կռվախնձորի սերմը սերմանելու և մեր տարածքային ամբողջականության վրա ոտնձգության փորձ անելու համար, ինչպես դա եղել է նախկինում՝ 1993 թվականին ինքնահռչակ Թալիշ-Մուղանի Ինքնավար Հանրապետության հետ, որը հայտարարվեց դավաճան և ինքնակոչ Գումբատովի կողմից»՝ կոչ անելով կառավարությանը անողոք պայքար մղել և մեկընդմիշտ ազատվել բոլոր սադրիչներից ու «հինգերորդ շարասյան» ներկայացուցիչներից։


«Կայքը նաև կոչ է անում պատժիչ գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների դեմ՝ տեղեկություններ բացահայտելով ինչ-որ «պատժիչ բանակի» ստեղծման և «դավաճանների» ֆիզիկական ոչնչացման ծրագրերի մասին»,- գրում է Talyshistan Times-ը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր