Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ. «Հրապարակ»          Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

20 հոկ 2020 14:58

Կլցվի՞ Իրանի համբերության բաժակը.Իրանի տարածքում անօդաչու է ընկել. IRNA

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ալի Ամիրի Ռադը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան երկրի տարածքում՝ Կարա Գուչ  գյուղի շրջանում, անօդաչու սարք է ընկել:


Ինչպես նշում է IRNA գործակալությունը, միջադեպի հետևանքով մարդկային և նյութական կորուստներ չկան:


Նահանգապետի խոսքով՝ այժմ մասնագետներն ուսումնասիրում են անօդաչուն, որպեսզի պարզեն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որին է այն պատկանում:


Նշվում է, որ հակամաչրտության գոտում զինված գործողությունների ֆոնին ավելի քան 60 հրետանային արկ է ընկել Իրանի տարածք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր