Հուլիսի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի    

20 հոկ 2020 16:07

Փա՛ռք հայոց բանակին.վերջին ժամերի ընթացքում՝ Երկու նոր ազգային հերոս կունենանք

Երկու զինվորականներ «Ազգային հերոս» բարձրագույն կոչման կարժանանան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում։


«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում մարտի դաշտում փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման»,- գրել է վարչապետը։


Նա նաև հավելել է, որ հիմա էլ նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը հանուն հայրենիքի:


«Փա՛ռք հայոց բանակին»,- եզրափակել է գրառումը վարչապետ Փաշինյանը։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր