Տեսանյութ.Դիվանագիտական լուծման մասին խոսել այս փուլում հնարավոր չէ,այն, ինչ ընդունելի է մեզ համար, ընդունելի չէ Ադրբեջանի համար
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-02/1549453131_photo_2018_09_08_21_53_39.thumb.jpg)
Նրա խոսքով, ըստ էության պետք է հստակ գիտակցել, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում ու այս փուլից սկսած բավականին երկար ժամանակ դիվանգիտական լուծում չունի։
«Բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում, ըստ էության պետք է համարենք ավարտված։ Ինչո՞ւ։ Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումներով լուծելու պատրաստակամություն ունենք։ Փոխզիջում նշանակում է ազգային նշաձողից կարող ենք մի բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ մյուս կողմն էլ իր առավելագույն նշաձողից ինչ-որ մի բան պետք է իջեցնի։ Բայց պրակտիկան ցույց է տվել, ու դա այլևս իրականություն է, որ այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է մեզ համար, ընդունելի չէ Ադրբեջանի համար։ Այն, ինչի հետ մենք համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ։ Սա ցույց է տալիս, որ դիվանագիտական լուծման մասին խոսել այս փուլում առնվազն հնարավոր չէ»,-նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով, այսօր պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար։
«Այսօր Ադրբեջանի վերոնշյալ տրամաբանության համատքտում ու առումով, պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար նշանակումէ առաջին հերթին զենք վերցնել ու նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին»,-ասաց նա։