Արարատի մարզում բախվել են «Opel»-ն ու շտապօգնության ավտոմեքենան, կան տուժածներ          Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալված տղաներից մեկը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել, նրան հարվածել են       Ի դեմս Հայորդաց տների Հայ Եկեղեցին իր կարևոր նպաստն է բերում մատաղ սերնդի կրթության գործին    

21 հոկ 2020 16:26

Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

«Ի լրումն երեկ հրապարակված հաղորդագրության, տեղեկացնում եմ. Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»:


Այդ մասին հայտնում է ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը Ֆեյսբուքի իր էջում:


Հիշեցնենք, որ նախօրեին Ա. Մուսինյանը նշել էր, որ հանդիպում-խորհրդակցություն է տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր