Հունիսի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է    

22 հոկ 2020 16:03

Ոչ մի հանրաքվե ԼՂ-ում չի լինի,մենք դրան չենք համաձայնի.կլինի դիտորդների ու խաղաղապահների մուտքը Ղարաբաղ, բայց իր պայմանները կառաջադրի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի մերժում դիտորդների ու խաղաղապահների մուտքը Ղարաբաղ, սակայն Բաքուն իր պայմանները առաջ կքաշի։ «Սկզբունքորեն մենք դա չենք մերժում։ Սակայն երբ ժամանակը գա, անկասկած, մեր պայմաններն առաջ կքաշենք»,-ասել է Իլհամ Ալիևը ճապոնական «Nikkei» թերթին տված հարցազրույցի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։
 
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե չի բացառում Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ինքնավարության շուրջ հանրաքվեի մասին հարցին՝ Ալիևը հայտարարել է, թե համաձայն չի լինի դրան։ «Ոչ մի հանրաքվե Լեռնային Ղարաբաղում չի լինի։ Մենք դրան չենք համաձայնի։ Մենք բանակցությունների ժամանակ էլ դրան համաձայնություն չէինք տվել»,-հայտարարել է Ալիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր