Վրաստանում ԼՂ հակամարտության՝ ապատեղեկություններով լուսաբանում, լրատվամիջոցների բևեռացում

NDI-ն անդրադարձել է ապատեղեկությունների տարածմանը, հիմնական ուղղություններ նշել է կորոնավիրուսն ու ադրբեջանա-հայկական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում: Ըստ հետազոտական կենտրոնի՝ «Հայկական, ադրբեջանական և ռուսական տեղեկատվական աղբյուրները Ղարաբաղի հակամարտության ուղղությամբ Վրաստանի գործողությունների և վերաբերմունքի, էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում զարգացող իրադարձությունների և տարածաշրջանային իրավիճակի մասին կեղծ տեղեկություններ են տարածում:
Ներգրավված կողմերը նշում են, որ լարվածության աճող տենդենց նկատվում է ինչպես առցանց, այնպես էլ իրական կյանքում»: Միջանկյալ հաշվետվության մեջ նշվում է, որ գոյություն ունի հակաթուրքական ալիք, ինչը զարգացել է «Հայրենասերների դաշինք» կուսակցության կողմից արված հայտարարությունների հիման վրա:
Ընտրությունների ժամանակ կուսակցությունների համար ավանդական լրատվամիջոցները, հատկապես՝ հեռուստատեսությունը, հանդիսանում են գովազդի հիմնական աղբյուր: Թեև լրագրողների համար խիստ կարևոր է կանոնավոր ու անաչառ տեղեկություն տեղ հասցնելը, վերջերս, սակայն, չափազանց վրդովեցնող են լրագրողի գործունեությանը միջամտելու դեպքերը, օրինակ.
բողոքի ցույցը, որի պատճառով Պանկիսիում ռադիոկայանը ստիպված եղավ ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը,
Բոլնիսիում լրագրողի կյանքին սպառնալը, Մառնեուլիում երկու բախումները, որոնց ժամանակ լրագրողները և նկարահանող խմբերը վիրավորվել էին։