Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել       Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը    

23 հոկ 2020 10:54

Արդեն մի քանի ժամ է՝ ՖԲ-ի ադրբեջանական հատվածում ողբ է.Ղուբաթլուի մոտ սպանվել է Ադրբեջանի ազգային հերոս Շյուքուր Հեմիդովը

Արդեն մի քանի ժամ է՝ ՖԲ-ի ադրբեջանական հատվածում ողբ է.Ղուբաթլուի մոտ սպանվել է Ադրբեջանի ազգային հերոս Շյուքուր Հեմիդովը«ՌազմԻնֆո» կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Արդեն մի քանի ժամ է՝ ՖԲ-ի ադրբեջանական հատվածում ողբ է. Ղուբաթլուի մոտ սպանվել է Ադրբեջանի ազգային հերոս, գնդապետ Շյուքուր Հեմիդովը։

Հերոսի կոչումը 2016-ի ապրիլյանի համար էր ստացել, երբ 2րդ կորպուսի 706 բրիգադի հրամանատար էր։

Ապրիլյան պատերազմի համար Ադրբեջանի ազգային հերոսի կոչում 3 հոգի էին ստացել.  երկուսը հետմահու, մեկը՝ Շյուքուրը, կենդանության օրոք։

Ապրիլյանին աչքի էր ընկել նաև նույն 2րդ կորպուսի հրամանատար Մայիս Բարխուդարովը, ով ստացավ գեներալ-մայորի կոչում [բայց ոչ ազգային հերոսի կոչում, սկզբում սխալ էի գրել]։

Ինչպես գրել է ադրբեջանցի օգտատերերից մեկը՝ «թաք [մենակ] Մայիսը մնաց»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ գերի է ընկել Մայիս Բարխուդարովը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր