Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

23 հոկ 2020 10:35

ՔՊ-ի ջոկատը երեկ մեկնեց առաջնագիծ՝ Ալեն Սիմոնյանը, Սիփան Փաշինյանը...«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, մինչ ուշ երեկո, ԲՀԿ-ականներն ԱԱԾ-ի դիմաց սպասում էին Գագիկ Ծառուկյանին։ ԲՀԿ-ական պատգամավորներին հարցրինք՝ կհավաքվե՞ն այսօր (երեկ) թիմով, ի՞նչ են ծրագրել։


Մեզ ասացին, որ հանդիպում չեն նախատեսել. «Ծառուկյանը թող գնա հանգստանա, վաղը կհանդիպենք ու կհասկանանք մեր անելիքները»: Իսկ իշխող ՔՊ-ի ջոկատը երեկ մեկնեց առաջնագիծ։ Կազմում են Ալեն Սիմոնյանը, Վիլեն Գաբրիելյանը, Սիփան Փաշինյանը եւ այլք: Ջոկատի հրամանատարը Հակոբ Սիմիդյանն է։


Երեկոյան իմացանք, որ նրանք Սյունիքում են, հավանաբար, վարժանքներ են անցնելու։ Իսկ խորհրդարանական ԼՀԿ-ն, ինչպես հայտնի է, չի պատրաստվում ջոկատ կազմել, ասում է՝ մենք ունենք պետություն եւ կանոնավոր բանակ, կամավորական ջոկատների ժամանակը չէ։


«Արդեն բազմաթիվ մեր թիմակիցներ գտնվում են առաջնագծում: Առաջին օրվանից սկսած՝ բոլորին թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային հորդորել եմ եւ հիմա էլ հորդորում եմ, որ ներկայանան համապատասխան զինկոմիսարիատներ ու զինվորագրվեն հայոց բանակին»,- ասաց Մարուքյանը, որը դեմ է ֆիդայական մոտեցումներին, քանի որ պատգամավորներն օրենքով որոշված կարգավիճակ ունեն եւ բրոնյա, որը գործում է անկախ ամեն ինչից»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր