Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

23 հոկ 2020 15:40

Կարևոր տեղեկատվություն՝ հատկապես ռազմաճակատ մեկնողների համար

Նիկոլայ Սարիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարևոր  տեղեկատվություն՝ հատկապես ռազմաճակատ մեկնողների համար
Մինչև, որ լիովին կհաջողվի չեզոքացնել, վնասազերծել թշնամու բոլոր ԱԹՍ-ները մեր երկնքում, պետք է հետևել մի շարք կանոնների՝
1) արևոտ եղանակին հնարավորության սահմաններում կանգնել ծառերի, կառույցների ստվերների տակ (քանի որ ԱԹՍ-ի զգայուն տեսախցիկի ալգորիթմը կամ չի «նկատի» ստվերում գտնվող օբյեկտները, կամ էլ շատ ժամանակ կպահանջվի թիրախավորելուն, իհարկե օպերատորի օգնությամբ);
2) դիրքերը, խրամատները, հրետանին և այլն քողարկել ցանցերի շատ մեծ կտորներով՝ ծածկելով շատ ավելի մեծ տարածք, քան իրականում պետք է (քանի, որ օպերատորը կարող է աչքաչափով թիրախավորել ցանցի կենտրոնը);
3) բաց երկնքի տակ խմբով չկանգնել, չքայլել նույնիսկ խրամատում, պահպանել հեռավորություն, դիստանցիա 7 մետրից ավելի, քանզի հիմնականում ԱԹՍ-ներով հրթիռակոծում են խմբերով հավաքվածներին, 1 հոգու վրա նպատակահարմար չէ հրթիռ արձակելը;
4)նպատակահարմար չէ մարդկանց մեծ խմբեր տեղափոխել մեծ ավտոմեքենաներով, ավելի լավ է տեղաշարժումը կազմակերպել փոքր մեքենաներով, հարկ եղած դեպքում նույնիսկ ոտքով;
5) եթե այդ պահին չի օգտագործվում հրետանին, որն իր հերթին քողարկված չէ և չունի կողքին կեղծ կրկնօրինակներ, մոտը չկանգնել:
6) ԱԹՍ-ից արձակած հրթիռի ձայնը լսելի է դառնում 1,5- 2 վայրկյան շուտ, այդ ընթացթում պետք է հասցնել պառկել գետնին, որպեսզի հրթիռի բեկորները շատ վնաս չհասցնեն:
7) ԱԹՍ-ի առաջին հարվածից հետո խմբով չմտնել դաշտային ապաստարան (բլինդաժ), այլ ցրվել տարբեր ուղղություններով, հետո փորձել գտնել ու թիրախավորել ԱԹՍ-ին երկնքում, շատ հավանական է 2 ԱԹՍ լինի՝ մեկը հարվածային, մյուսը հետախույզ:
Խնդրում եմ տարածել սա, քանզի այս պատերազմում կորուստների մեծ մասը ԱԹՍ-ների պատճառով է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր