Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

24 հոկ 2020 11:17

1200 լեռնային հատուկջոկատային Թուրքիայից տեղափոխվել է Արցախ՝ փոխարինելու ադրբեջանցիներին

Անկարան թուրքական Քուրդիստանից 1200 լեռնային հատուկջոկատայիններ է ուղարկել Բաքու, ապա նաև՝ ռազմաճակատ: Նրանք գործում են Արցախի լեռնաշխարհում: Այդ մասին հայտնում է WarGonzo-ի՝ Ստամբուլի աղբյուրը:


Ըստ աղբյուրի՝ Թուրքիայից ժամանած հատուկջոկատայինները ստիպված են եղել փոխարինել ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին, որոնք չեն կարող դիմակայել Արցախի լեռներում պարտիզանների և աշխարհազորայինների հետ ուղիղ բախմանը: Խոսքը հիմնականում հարավային ճակատի և Ջաբրայիլ-Հադրութ ուղղության մասին է:


Հիշեցնենք, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Երեկոյան թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր