Տեսանյութ․Այսօր Մեծ պահքի 6-րդ կիրակին է, որը կոչվում է Քրիստոսի Գալստյան          Եղվարդ-Աշտարակ ճանապարհի երթևեկելի հատվածից Volkswagen-ը դուրս է եկել և հայտնվել ձորակում, կա տուժած       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 6-ին համար    

26 հոկ 2020 11:51

Համոզում ենք թուրք գործընկերներին իրենց ազդեցությունն օգտագործել կրակի դադարեցման համար

Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղում ի շահ կրակի դադարեցման և հակամարտության կարգավորման վերաբերյալ բովանդակալից բանակցություններ սկսելու, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Համոզում ենք թուրք գործընկերներին իրենց ազդեցությունն օգտագործել ի նպաստ այդ ուղղությամբ աջակցության»,- հայտարարել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի աջակցում ԼՂ շուրջ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու դիրքորոշմանը:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ պատմությունում Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավվածությունն ունի իր նրբերանգները: Չենք թաքցնում, որ չենք աջակցում այս խնդրի ռազմական լուծման հնարավորության և թույլատրելիության վերաբերյալ դիրքորոշմանը: Թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի ժողովրդին ընկալում ենք որպես բարեկամական և եղբայրական, մենք չենք կարող կիսել նման ձգտումները»,- հայտարարել է Լավրովը «Աթենքի և Մակեդոնիայի լրատվական գործակալության»-ը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

ՌԴ արտաքին գործերի նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, հստակ արտահայտվել են խնդրի բացառապես քաղաքական կարգավորման օգտին: Նա ընդգծել է, որ հենց համանախագահների «եռյակն» է համարվում այս հակամարտությունում միջնորդության ընդունված ձևաչափը:

Լավրովը նաև հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ին «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 11-ժամյա խորհրդակցությունների արդյունքներով Համատեղ հայտարարություն են արել, որը նախատեսում է կրակի դադարեցում և առավելագույնս բովանդակալից բանակցային գործընթացի վերսկսում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր