Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի       Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա    

26 հոկ 2020 12:07

Սիրիացիները հայերի հետ են. նրանք իրենց մաշկի վրա զգացել են ահաբեկիչների վայրագությունները.Վերջ ցեղասպանությանը, Արցախը Հայաստան է

Սիրիայում hոկտեմբերի 25-ին հայկական կազմակերպությունները բողոքի ակցիա են կազմակերպել՝  ի աջակցություն Արցախի ու դատապարտելով ադրբեջանաթուրքական հարձակումները։


Ինչպես տեղեկացնում է «Գանձասար» պարբերականը  «Հալեպի Ազիզիէ շրջանում թնդաց հայ երիտասարդների բողոքի կանչերը՝ «Արցախը Հայաստան է», «Վերջ Ցեղասպանությանը» , «Հաղթելու ենք» լոզունգներով»։


Արաբերեն բացման խոսքով հանդես է եկել Բերիոյ Թեմի ազգային վարչության անդամ, փաստաբան Պայքար Թովմասյանը, իսկ հայերենով՝ Հալեպի Նահանգային Խորհուրդի անդամ, փաստաբան Մարիա Գաբրիելյանը։


«Ադրբեջանին ու Թուրքիային դատապարտող և Արցախին աջակցող հայտարարություններ են արել նաև Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Րէիսեան, Սուրիոյ Ազգային Հասարակական Կուսակցութեան ներկայացուցիչը, Սուրիական Աղեքսանտրեթի Միութեան ներկայացուցիչը, Սուրիոյ Արաբական Ընկերվարական Կուսակցութեան ներկայացուցիչը, Սուրիոյ Ազգային պահակագունդի ներկայացուցիչը, Պաղեստինցի ժողովուրդի,  Արաբ Աւետարանական համայնքի ներկայացուցիչները, Իսլամ կրօնաւոր Շէյխ Ճամալ Համմաշ եւ Բերիոյ հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեան։
Ցույցի մասնակից սիրիացիներն ու սիրիահայերը հայտարարել են, որ իրենց մաշկի վրա զգացել են վարձկան ահաբեկիչների հրեշագործությունները, որոնք այսօր կռվում են արդեն Հայաստանի ու Արցախի դեմ։


Նրանք հայտարարել են, որ ահաբեկչության գոյությունը սպառնալիք է ոչ միայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար, ու աշխարհը պետք է օր առաջ կանգնեցնի նրանց տարածումն աշխարհով մեկ:


Ավելի քան 3000 հալէպահայեր, պետական, կրօնական, կուսակցութեանց ներկայացուցիչներ շեշտեցին Արցախի հայութեան արդար պայքարին իրենց զօրակցութիւնը։


Ազգային_հայրենասիրական երգերով երիտասարդութիւնը իր անվերապահ զօրակցութիւնը յայտնեց Արցախի մեր հերոսներուն»,-գրում է «Գանձասարը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր