Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

26 հոկ 2020 13:07

Էրդողանը, կարծես, պատրաստ է առաջ գնալ, իր երկիրն այլեւս թույլտվություն չի հարցնի Ամերիկայից

ԱՄՆ-ում հերթական անգամ քննադատել են Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգեր տեղակայելու համար: Պետքարտուղարությունը Ս-400-երի փորձարկումն անընդունելի է անվանել, գրում է RG-ն՝ հղում անելով Military Times-ին:


Հոդվածում նշվում է, որ այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատեց, որ Թուրքիան փորձարկել է այդ համակարգերն ու հայտարարեց, որ իր երկիրն այլեւս  թույլտվություն չի հարցնի Ամերիկայից, Պենտագոնը պատասխան հարված հասցրեց:


Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի կողմից Ս-400-երի փորձարկումը: Հայտարարության մեջ նշվում է, որ այդ համակարգը չի համապատասխանում որպես ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիայի պարտավորություններին:


Military Times-ը գրում է, որ ԱՄՆ կառավարությունը մտահոգված է, որ Ս-400-երը կարող են օգտագործվել Թուրքիայի կողմից ամերիկյան F-35 կործանիչների հնարավորությունների մասին տվյալներ հավաքելու համար, եւ որ այդ տեղեկությունը կարող է փոխանցվել Ռուսաստանին:


ԱՄՆ-ն Թուրքիային բացառել էր F-35 կործանիչների ծրագրից 2019 թվականին Թուրքիայի կողմից Ս-400-երի գնումից հետո: ԱՄՆ-ում հայտարարել են, որ պատրաստ են մեղմել իրենց պայմանները, եթե Թուրքիան հրաժարվի այդ համակարգերից: Սակայն պարբերականը եզրակացնում է. Էրդողանը, կարծես, պատրաստ է առաջ գնալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր