Մայիսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Մայիսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության    

26 հոկ 2020 14:15

Հակառակորդը «Սմերչ» է կիրառել Մարտունու ուղղությամբ

Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ։


Այսօր, ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: Հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը` Facebook սոցցանցի իր էջում գրառում կատարելով։
«Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը»,–գրել է Ստեփանյանը;
Նրա խոսքով` ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր