Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

26 հոկ 2020 15:38

Ինչպես տեսնում եք՝ ես ողջ և առողջ եմ. Ալիև, ձեր հետախուզությունը և Հայաստանում, և Վրաստանում կրկին սխալվեց.Չախալյան

Ջավախահայ քաղաքական գործիչը հեգնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշելով, որ նրա հետախուզությունը և Հայաստանում ու Վրաստանում գործող գործակալական ցանցը հերթական անգամ սխալ տեղեկություն են մատուցել:
Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը Facebook-ի իր էջում հերքել է իր մահվան մասին լուրերը։

«Եկել եմ ասեմ, որ ադրբեջանական և վրացական (ալիևամերձ և սահակաշվիլիամերձ) մամուլում երեկ տարածված ինֆորմացիան, չի համապատասխանում իրականությանը»,–գրել է նա:
Նա հեգնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշելով, որ նրա հետախուզությունը և Հայաստանում ու Վրաստանում գործող գործակալական ցանցը հերթական անգամ սխալ տեղեկություն են մատուցել:

«Ինչպես տեսնում եք, ես ողջ և առողջ եմ և ինչպես կասեր դասականը, ինձ ավելի շատ հուզում է, թե ինչ գույնի կոստյում եմ հագնելու քո և միշիկոի (նկատի ունի Վրաստանի նախկին նախագահին) հուղարկավորությունների ժամանակ... Այս կեղծ լուրից Ադրբեջանում և Վրաստանում ուրախացողների և բերկրանքից հրճվողների մասով ամեն ինչ պարզ էր, այ, ՀՀ-ում ուրախացողների և հրճվողների շրջանակների մասով կխոսեմ պատերազմի ավարտից հետո»,–գրել է նա:

Նշենք, որ երեկ ադրբեջանական մամուլում՝ հղում անելով վրացական ԶԼՄ-ների, լուրեր էին տարածվել Չախալյանի սպանվելու մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր