Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

26 հոկ 2020 16:39

Արդյո՞ք Իրանը միջամտում է ղարաբաղյան հակամարտությանը. պատերազմի շարունակման դեպքում հաղթողներ չեն լինի, կլինեն պարտվողներ և տուժածներ

Որոշ փորձագետներ ու մեկնաբաններ համոզված են, որ Իրանը վաղ թե ուշ պետք է միջամտի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ հօգուտ կողմերից մեկի։ Սպասումներն այնքան հեռու են գնացել, որ այժմ իրադարձությունների զարգացման գործում Թեհրանի հնարավոր հետագա դերին է սևեռված համընդհանուր ուշադրությունը, իրանական Resalat թերթին հղումով գրում է inosmi.ru-ն։


Ինչպես նշում է թերթը, կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է, որ Իրանը վերջապես բացահայտ միջամտի հակամարտությանը՝ աջակցելով այս կամ այն կողմին։ Այդ պատճառով էլ հակամարտության հետ կապված Իրանի պահվածքին հիմա շատերն են հետևում։ Սակայն ի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերաբերյալ բազմաթիվ այլ պետությունների, հատկապես՝ հարևան պետությունների դիրքորոշումների, Իրանի դիրքորոշումը անցած բոլոր շաբաթների ընթացքում մնացել է անփոփոխ, չափազանց անկեղծ, թափանցիկ և առանց վերապահումների՝ շեշտելով խնդրի բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը։


«Իրանի Իսլամական Հանրապետությունը խոսում է իր սահմաններում ամուր խաղաղության անհրաժեշտության մասին շատ պարզ և բաց լեզվով, քանի որ խաղաղաությունը երկրի սկզբունքային դիրքորոշումն է․ դրանք խոսքեր չեն, որոնք ուղղակի արտաբերվում են հանրության կողմից»,- գրում է թերթը՝ հավելելով, որ Իրանի դիրքորոշման համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած ռազմական հակամարտություն հանգեցնում է ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը և ելնելով իր նույն սկզբունքային դիրքորոշումից՝ պաշտոնական Թեհրանը կարծում է, որ պատերազմի շարունակման դեպքում հաղթողներ չեն լինի, կլինեն միայն պարտվողներ և տուժածներ, որոնք կլինեն տարածաշրջանի խաղաղ բնակիչները և քաղաքացիական բնակչությունը։


Ինչպես նշում է թերթը, հակամարտությունում մյուս կարևոր նկատառումն այն է, որ պատերազմի շարունակությունը կհանգեցնի տարբեր տեսակի արտատարածաշրջանային ուժերի ակտիվացման, որոնք ձգտելու են Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունն օգտագործել իրենց շահադիտական նպատակների համար՝ նշելով, որ «Իսրայեն արդեն իսկ ակնհայտորեն օգտագործում է իր շահերը, զենք է ուղարկում Ադրբեջանին և տարբեր տեսակի դիտարկումներ իրականացնում իրենց գլխավոր հակառակորդի՝ Իրանի հետ սահմանի մոտ»։


«Դա վկայում է, որ բոլոր նախազգուշացումները, որոնք ավելի վաղ Թեհրանը հակամարտության կողմերին արել էր պատերազմի հետևանքների վերաբերյալ, լիովին ճիշտ են և արդարացված»,- նշում է թերթը՝ ընդգծելով, որ Իրանը պետք է շարունակի պնդել հակամարտության բացառապես դիվանագիտական ուղիների անհրաժեշտությունը և հնարավորինս պաշտպանի երկու կողմերի խաղաղ և քաղաքացիական բնակչության շահերն ու կյանքը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր