Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

27 հոկ 2020 14:34

Հայկական կողմում կա 2 ադրբեջանցի հարցաքննված ռազմագերի, Ադրբեջանում՝ 17 հայ զինծառայող

Այս պահի դրությամբ հայկական կողմ ունի ադրբեջանական կողմից հարցաքննված 2 ռազմագերի, նրանք հարցաքննվել են քրեական գործի շրջանակներում, նրանց մասնակցությամբ իրականացվել են քննչական, այլ դատավարական գործողություններ։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

«Նրանք պահվում են միջազգային բոլոր մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմամբ, ամենաբարձր մակարդակով ստանում են համապատասխան բժշկական օգնություն, երեք անգամյա սնունդ և մնացած բոլոր պահանջներն ապահովված են։ Նույնիսկ հարցաքննության ընթացքում նրանցից մեկը նշեց, թե Ադրբեջանում իրեն դժվար թե սրանից ավելի լավ վերաբերմունքի արժանացնեին», - նշեց նա։

Հարցին՝ ադրբեջանական կողմից այդ երկու ռազմագերի՞ն է, նա պատասխանեց, որ մյուսների մասով ավելի տվյալներ կներկայացնեն պարբերաբար. եթե ՊՆ իր իրավազորության սահմաններում ներկայացում է իրենց տվյալներ, իրենք էլ եթե ստանան տվյալներ, անմիջապես կներկայացնեն լրատվամիջոցներին։

Նա հայտնեց, որ հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 17 զինծառայող, ովքեր գտնվում են Ադրբեջանում։

«17 զինծառայողի տվյալները ճշտված են, երկուսի մասով տվյալները ճշտվում են, հաստատապես ոչինչ չասենք։ Աշխատում ենք ՄԻԵԴ-ում հայաստանյան ներկայացուցչության և պաշտպանության նախարարության ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ հայ զինծառայողների նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու համար։  ՄԻԵԴ-ում հայաստանյան ներկայացուցչության, առանձին իրավապաշտպաների կողմից ներկայացվել են դիմումներ, մի մասը բավարավել են, մի մասը գտնվում է  ընթացքի մեջ, քննարկման փուլում», - ասաց նա:

ՔԿ պաշտոնյան ասաց, որ խաղաղ բնակչի մասով տվյալները ճշտվում են․ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր