Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը          Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը       Հունիսի 22-28-ի ֆինանսական հորոսկոպ կենդանակերպի նշանների համար    

28 հոկ 2020 10:55

Քիչ առաջ Ադրբեջանը թիրախավորել է Շուշին

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել, տեղեկացնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։

Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։

Իսկ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր