Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները․ «Հրապարակ»          ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ»       Իշխանական և ընդդիմադիր ուժերի միլիոնավոր դրամների շարժը, ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ»    

30 հոկ 2020 10:34

Այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված Միշա Մելքումյանը. ՀՀ ՄԻՊ

Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–ի իր էջում հայտնել է, որ մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը։

«Քիչ առաջ տեղեկացա, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ»,–տեղեկացրել է նա:

ՀՀ ՄԻՊ–ն ընդգծել է, որ հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը:

Թաթոյանը ցավակցել է Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր