Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»          Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել    

30 հոկ 2020 15:17

Հակառակորդը թույլ չէ, մեծ ներուժ ունի, ասել, որ հակառակորդը չի փորձելու նորից ուժ կուտակել, սխալ կլինի

Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է, թե ինչով են անտառները գրավում ադրբեջանական դիվերսանտներին։
 
«Բաց ճակատում դժվար է առաջ գալը, քանի որ մեր ստորաբաժանումները կանգնած են։ Օրեր շարունակ նրանք փորձեցին Ֆիզուլիի ուղղությամբ ճեղքել դեպի Մարտունի և չկարողացան։ Դրանից հետո չեն ուզում գնալ ուղիղ առճակատման և փորձում են շրջանցելով` փոքր խմբերով հասնել հաջողության, որում կա քաղաքական փիառի նշանակություն․ Ալիևն ամեն տեղ փորձում է դրոշ դնել, իսկ այս դեպքում Շուշին է կամ հարակից բնակավայրերը, որոնց ձգտում են։ Կա նաև ռազմական նշանակություն․ այն է՝ խուճապ տարածել, բնակչությանը հանել, կապուղիները կտրել, որը լուրջ վնաս կպատճառի մեզ»,- ասել է նա։
***
«Շուշի ձգտող ստորաբաժանումներից շատերը ջարդված են, բայց ասել, որ հակառակորդը չի փորձելու նորից ուժ կուտակել, շրջանցող այլ ելքեր փնտրել, սխալ կլինի։ Վերջին տասն օրերի ընթացքում Բերձոր-Շուշի ճանապարհը կտրելու առնվազն երկուսից երեք փորձ է եղել և բոլորը տապալվել են»,- այս մասին այսօր «Ֆակտոր»-ի եթերում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հերթական անգամ նշելով, որ հակառակորդը թույլ չէ, մեծ ներուժ ունի, և իրեն օգնող ահաբեկչական ու ոչ ահաբեկչական ուժերը շատ են։
   
Հարցին, թե վտանգավորության ի՞նչ աստճան է պահպանվում դեպի Շուշի տանող գյուղերի հատվածում, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է, որ մեծ է վտանգը, թեպետ ամեն պահի կարող է իրավիճակը փոխվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր