Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

31 հոկ 2020 14:52

Երեւանն օգնության համար չի դիմել ՀԱՊԿ-ին.ՌԴ-ում ՀՀ դեսպան

Երեւանը դիմել է Ռուսաստանին երկկողմ համաձայնագրերի շրջանակում անվտանգության հարցով խորհրդակցություններ սկսելու համար, ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չկա: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:


Ավելի վաղ նա չի բացառել, որ խորհրդակցությունների ժամանակ կքննարկվի Հայաստանին Ռուսաստանի ռազմական օգնության տրամադրման մասին հարցումը:


«Խոսքը ՌԴ նախագահին դիմելու մասին է՝ հղում անելով մեր երկկողմ համաձայնագրերին»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դիմումը վերաբերում է ՀԱՊԿ-ին կամ արդյոք խոսքը երկկողմ ձեւաչափի մասին է:


ՀԱՊԿ-ից գործակալությանը հայտնել են, որ Երեւանն օգնության համար չի դիմել կազմակերպությանը:


«Ներկայումս ՀԱՊԿ քարտուղարությունում որեւէ դիմում չկա հայկական կողմից»,-ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:


Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անվտանգության ապահովման հարցում Հայաստանին օժանդակելու հարցով խորհրդակցություններ սկսելու խնդրանքով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր