Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

02 նոյ 2020 11:34

Էրդողանին ձեռք չի տա Բայդենի՝ նախագահ ընտրվելը,դիրքերը կզիջի իր ագրեսիվ քաղաքականության մեջ

ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի նախագահ ընտրվելու դեպքում Թուրքիան կարող է զգալի փոփոխություններ ակնկալել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, հայտարարել է ամերիկյան Միջազգային հարաբերությունների խորհրդի՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ավագ գիտաշխատող Սթիվեն Քուքը:

Ahval-ին տված հարցազրույցում Քուքը նշել է, որ ընտրվելու դեպքում Բայդենը շեշտը դնելու է օրենքի գերակայության վրա, ինչը Թուրքիայի համար զգալի բացասական հետևանքներ կարող է ունենալ։

«Բայդենը կոշտ դիրքորոշում կորդեգրի ԱՄՆ-ի դաշնակիցների նկատմամբ։ Եվ եթե հաշվի առնենք Միացյալ Նահանգների հետ Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված խնդիրների երկար ցուցակը, ապա Թուրքիան հնարավորություն ունի այդ երկրներից մեկը դառնալ»,- ասել է նա։

Քուքի խոսքով՝ առաջին բանը, որ պետք է անի Բայդենի նոր վարչակազմը, Թուրքիայի նկատմամբ քաղաքականության համապարփակ վերանայումն է՝ հավելով, որ թուրքերը պետք է որոշ զիջումների գնան և քայլեր ձեռնարկեն՝ Բայդենի վարչակազմի հետ ընդհանուր եզրեր գտնելու համար։

«Թրամփի վերընտրվեու դեպքում ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում փոփոխություններ տեղի չեն ունենա, ինչը Էրդողանին համարձակություն կտա իր ագրեսիվ քաղաքականության մեջ»,- հայտնել է նա։

Նշենք, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրվում է Halkbank-ի՝ Թուրքիայի պետական բանկի դեմ հետաքննությունը չեղարկելու փորձի մեջ, որը կապված է կոռուպցիոն գործընթացների հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր