Տեսանյութ.«Խոյ» համայնքի ղեկավարի թեկնածու Գուրգեն Գրիգորյանը մրցակիցներին հրավիրում է բանավեճի          Տեսանյութ.Կտրուկ գործողություններ եք ուզում, եկե՛ք իրագործենք. Ժիրայր Սեֆիլյան       Տեսանյութ.Սյունիքը զավթելու սպառնալիք կա, եռյակ թշնամին չի նահանջում    

02 նոյ 2020 13:39

Տեռորիստ Ալիևն ով է, որ...30 արծաթ ստացող լրագրողները չեն կարող խառնակություն գցել ռուսների եւ հայերի միջեւ

 ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը հերթական սատարող խոսքն է հայտնել հայերին. «Լրագրողը ինձ հարցնում է, թե ինչպե՞ս եմ վերաբերում Ալիևի մտքին, որ հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ խաղաղ կարող են ապրել։

Հայ ժողովուրդ, ռուս ազգը կանգնած է քո կողքին։ Ալիևից 30 արծաթ ստացող լրագրողները չեն կարող խառնակություն գցել ռուս և եղբայրական հայ ժողովրդի միջև, որքան էլ, որ փորձեն։ Առաջին քրիստոնյա հայ ժողովրդի հետ մենք կապված ենք մեր ճակատագրով: ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն է գրել: 

«Ինչպե՞ս ես պետք է վերաբերվեմ տեռորիստ Ալիեւին, որ հիմա սպանում, գլխատում է առաջին քրիստոնյա ազգին։ Ինչպե՞ս ես պետք է վերաբերվեմ տեռորիստին, որ հարվածում է եկեղեցուն, ծննդատանը։ Ինչպե՞ս ես պետք է վերաբերվեմ տեռորիստին, որ երեխաների վրա քիմիական ֆոսֆորյան զենք է օգտագործում»,- գրել է պատգամավորը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր