Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Ապրիլի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՌԴ-ում երկարաձգվել է միգրանտների երկիրը լքելու կամ օրինական կարգավիճակը կարգավորելու վերջնաժամկետը    

02 նոյ 2020 14:17

Էրդողանին պարտադրեցին...առաջիկա մի քանի օրերի ընթացքում Էրդողանը ստիպված է լինելու ընդունել հրադադարը

ԱԺ նախկին պատգամավոր,  քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը համոզված է՝ Թուրքիային պարտադրվելու՛ է հրադադար։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Այո՛, Թուրքային, որովհետև հենց նա է հիմնական սցենարիստն ու գլխավոր գործող անձը այս պատերազմում։ ՆԱՏՕ-ով պաշտպանված Էրդողանը բացահայտ արհամարեց եվրոպական ժամկետանց կառույցներից ուղղված՝ զոհին և դահիճին նույն չափանիշներով և նույն ձևակերպումներով դիմող անատամ հայտարարությունները։

Այս հանգրվանում Էրդողանի ծրագիրն էր պատերազմը ընդմիջել Լաչինի և Շուշիի գրավումով, ինչը դիտվում էր տարածաշրջանում համաթուրանական ծրագրի հաղթարշավի կարևոր հանգրվաններից մեկը։ Բայց ոգով ու այրունով իր հայրենի հողին շաղաղված հայ զինվորի բացառիկ հերոսությունն ու Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված հայտնի դիմումը (թե ինչու ուշացած՝ մեկ ուրիշ առիթով), վերջին օրերին կասեցրեցին թուրանական բանակի առաջխաղացումը։

Էրդողանին պարտադրեցին հասկանալ (նա միայն պարտադրանքի լեզուն է ընկալում), որ անցնում է կարմիր գծեր, որոնք անթույլատրելր են նաև տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր ունեցող տերությունների համար։ Կարծում եմ, առաջիկա մի քանի օրերի ընթացքում Էրդողանը ստիպված է լինելու ընդունել հրադադարը։

Մեր դիվանագիտությանը դժվարին և պրոֆեսիոնալ հաշվարկների լուրջ շրջան է սպասվում։ Մենք պարտավոր ենք ռազմավարական նշանակության ճշգրիտ, տարածության և ժամանակի մեջ մանրակրկիտ հաշվարկված փաթեթով ներկայանալ ակնկալվող առաջիկա բանակցություններին։

Հուսանք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր