Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

03 նոյ 2020 16:15

Ինչն է զայրացրել Թուրքիային՝ Իրանում հեռարձակված Ժորժ Աբրահամյանի տեսանյո՞ւթը

«Անատոլու լրատվական գործակալությունը, որը ղեկավարվում է Իրանի դատական իշխանությունների կողմից հետախուզման մեջ գտնվող անձանց կողմից, հոդված է հրապարակել Իրանի պետական ռադիոհեռուստատեսությամբ (IRIB) հեռարձակված՝ Թուրքիայի կողմից ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու վերաբերյալ տեսանյութերից մեկի վերաբերյալ և լկտիորեն հարց բարձրացրել, թե ինչո՞ւ է Իրանի հեռուստատեսությունն անդրադառնում Ղարաբաղում թաքֆիրական ահաբեկիչների ներկայությանը»,-այս մասին գրում է Pars Today-ը:


Հոդվածագիրը գրել է, որ Թուրքիայում Իրանի դեսպանը կարող է կանչվել ԱԳՆ՝ այդ կապակցությամբ բացատրություն տալու նպատակով:


Ինչպես գրում է Pars-ը, այս լրատվական գործակալությունը, որի հիմնական նպատակն Իրանում պառակտում սերմանելն է և անջատողականներին աջակցելը, վրդովված է, որ չնայած այն բանին, որ Իրանը հայտարարել է ղարաբաղյան հակամարտությունում իր չեզոք դիրքորոշման մասին, Երևանում Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության թղթակիցը «կեղծ լուրեր է տարածում Անկարայի դեմ և առանց որևէ ապացույց ներկայացնելու, Թուրքիային մեղադրում  ահաբեկիչներին Կովկասի տարածաշրջան ուղարկելու մեջ»:


Անատոլուն իրանցի պաշտոնյաներին մեղադրում է ստեր տարածելու մեջ, գրելով. «Որոշ իրանցի պաշտոնյաներ նույնպես առանց որևէ հավաստի փաստ տրամադրելու, պնդում են, որ   Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ներկա են ահաբեկիչներ: Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը վերջերս հայտարարել է. «Մենք համարյա համոզված ենք, որ ահաբեկչական ուժերը ներկա են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, և  Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի պաշտոնյաներին տեղեկացրել ենք, որ Իրանը չի հանդուրժի իր սահմանների մոտ ահաբեկիչների ներկայությունը»:


Հետաքրքիր է, որ Անատոլուն Իրանին մեղադրում է կեղծ լուրեր տարածելու մեջ, առանց այդ կապակցությամբ որևէ փաստ ներկայացնելու: Գործակալությունը գրել է. «Սեպտեմբերի վերջին ադրբեջանական բանակի   գործողության մեկնարկից հետո և Իրանի սահմանով դեպի Հայաստան ռազմական տեխնիկայի տեղափոխման մասին բազմաթիվ տեսանյութերի հրապարակումից հետո,  Իրանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում, Թավրիզում, Արդաբիլում, Զանջանում և Ուրմիայում, անցկացվել է առնվազն երկու լայնածավալ բողոքի ցույց՝ ընդդեմ ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ Իրանի դիրքորոշման»:


Շարունակելով անհիմն մեղադրանքները, հոդվածագիրը գրում է. «Իրանի կառավարությունն աջակցել է Հայաստանին և Ասադի ռեժիմին՝ ՔԲԿ- ի  և դրա իրանական և սիրիական ճյուղերի՝   Փեժակի և EPG- ի անդամներին Ղարաբաղ տեղափոխելու հարցում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր