Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն կլինի Եպիսկոպոսաց հավաք          Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն բարեկենդանը, որից հետո սկսվում է Մեծ Պահոց շրջանը՝ ինքնամաքրման, զղջումի և աղոթական կյանքի       Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ    

03 նոյ 2020 17:25

Ադրբեջանցիները սպառնացել են. Սպառնալիքները վերաբերում են ինձ, իմ երեխաներին, դա պարզապես անթույլատրելի է.Վիտալի Միլոնով

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո իր ընտանիքին ուղղված սպառնալիքներ է ստանում սոցիալական ցանցերում։ Նա պատրաստվում է դիմել ՌԴ Ներքին գործերի նախարարությանը։

«Սպառնալիքները վերաբերում են ինձ, իմ երեխաներին։ ․․․Ինձ ներառել են Ադրբեջանի սև ցուցակում։ Դա այդպիսի հարց է, ես միանգամայն նորմալ եմ դրան արձագանքում։ Բայց այն, ինչ իրենց թույլ են տալիս Ադրբեջանի տարածքում գտնվող այդ մարդիկ՝ սպառնալիքներ իմ երեխաների, իմ ընտանիքի հասցեին, պարզապես անթույլատրելի է։ Լկտիություն է։ Բնական է՝ ես սա այսպես չեմ թողնի»,-նշել է Միլոնովը։
Նշենք, որ Բաքուն արտասահմանցիների «սև ցուցակ» ունի, որում ներառված անձիք առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու այցելել են Արցախի տարածք, այդ մարդկանց արգելված է մուտքը Ադրբեջան։ Ցուցակը պարբերաբար թարմացվում է։ Ադրբեջանը Միլոնովին նույնպես ներառել է այդ ցուցակում։ Պատգամավորն ինքը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղ է այցելել մարդասիրական նպատակներով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր