«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

04 նոյ 2020 12:15

Ռազմաճակատ մեկնելու պլաններ չունեմ. Ռուստամ Բադասյան

Ես դեռ նման պլաններ չունեմ, երբ անհրաժեշտությունը լինի, պատրաստ եմ հայրենիքի պաշտպանությանը մասնակցել այն ծավալով, որն անհրաժեշտ կլինի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին՝ մեկնելո՞ւ է առաջնագիծ:


«Մենք ունենք մեր պլաններն ու ըստ անհրաժեշտության գործում ենք»,-նշեց Բադասյանը:


Հարցին՝ եթե կալանավորները ցանկություն հայտնեն մեկնել առաջնագիծ, նրանց նման հնարավորություն կընձեռվի, Բադասյանը պատասխանեց, որ կալանավորների խափանման միջոցը փոխելու պարագայում նրանք կարող են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, բայց դա ավելի շատ Գլխավոր դատախազության տիրությում է, որովհետև պետք է լինի կալանքի փոփոխման միջնորդություն, դատարանում քննվի. «Մենք այդ առումով հստակ տեղեկություններ չունենք, բայց որոշակի գործընթացներ կան»,-նշեց նա:


Հարցին՝ նախարարությունը սկզբունքորեն կո՞ղմ է, թե դեմ դրան, նախարարը պատասխանեց. «Մենք կողմ ենք ցանկացած անձի ազնիվ մղմանը, եթե դա արդյունավետ կլինի հայրենիքի պաշտպանությանը»,-նշեց նախարարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր