Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը          Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին       Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 նոյ 2020 12:55

Բունտ՝ թուրքական հրամանատարության դեմ. ինչու պիտի ռազմաճակատում ղեկավարեն թուրք հրամանատարները

Ադրբեջանցի շիա գեներալները բունտ են պատրաստում թուրքական հրամանատարության դեմ: Այս մասին տելեգրամի իր էջում գրում է WarGonzo-ն:

Նշյալ գեներալները որոշել են այդ քայլին գնալ այն բանից հետո, երբ թուրքական հրամանատարությունն իրենց հեռացրել են բանակի ղեկավարումից:

Ադրբեջանցի շիա զինվորականները խիստ զայրացած են, որ իրենց զինվորներին ռազմաճակատում ղեկավարում են թուրքական հատուկ ծառայություններն ու դաշտային հրամանատարները, ովքեր պատկանում են թուրքամետ սունի ծայրահեղական խմբավորումներին:

«Ալիևը ևս կորցնում է երկրում իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը: Հիմա նրա շրջապատում ներկուլիսային կոնֆլիկտ է հասունանում:

Փաշաևների կլանը (խոսքն Ալիևի կնոջ կլանի մասին է) պահանջում է, որ Ալիևն արտաքին ղեկավարումն ամբողջությամբ հանձնի Անկարային: Ընդ որում, պահանջում է անել հենց հիմա:

Ինքն Ալիևը փորձում է խորամանկություն անել՝ երկխոսություն է ձևացնում Մոսկվայի հետ, որպեսզի խուսափի Ռուսաստանի հետ հարաբերությունների ծայրահեղական-սկանդալային խզումից: Բայց նա հասկանում է, որ ամեն դեպքում ստիպված է լինելու պառկել Էրդողանի տակ»,-հավելում է նախագիծը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր