Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

04 նոյ 2020 13:51

Նոր հրեշ է ընկել մոլորակի ջանին.Այնքան հանդուրժեցին, որ տեռորը մտավ իրենց տուն՝ աղոթքի պահին գլուխ կտրելու, եկեղեցիներ հրդեհելու …

Թուլատի ինքնախոստովանական ցուցմունքը
Էրդողանը իր կուսակցության Սամսուն քաղաքում կայացած խորհրդաժողովի ժամանակ ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ասելով. «Սիրիայում մենք ենք, Լիբիայում մենք ենք, Ադրբեջանում մեր եղբայրների կողքին մենք ենք: Թուրքիան նույն պատվաբեր վարքն է ցուցաբերում Միջերկրականից մինչեւ Սեւ ծով, Սիրիայից Լիբիա, Կիպրոսից մինչեւ Ղարաբաղ»:

Այստեղ «պատվաբեր» բառը թուրքերենից թարգմանվում է «ստոր»: Էր դողանը բարձրաձայնել է իր աշխարհագրական գիտելիքների մի մասը միայն: Մտքում պահել է Ֆրանսիան մերն է, Գերմանիան մերն է, Ղազախստանը մերն է, ողջ արաբական աշխարհը մերն է…

Թուլատն ու իր ճիվաղ ճուտը սովորել են, որ իրենց ստերը տիրաժավորելով ընդունելի են դառնում այդ նույն եվրոպական արժեքները «դավանողների» համար:
Աղն է կերել մատաղը:

Անկախ դավանանքից, կարծես աշխարհի մեծ մասը գիտակցում է, որ նոր հրեշ է ընկել մոլորակի ջանին, նոր սուլթան Համիդի, Հիտլերի ու Ստալինի հիբրիդ է եռագլուխ վիշապացել: Ու այդ վիշապին եթե այսօր մենակ եք թողել օրհնված հողի դեմ, ապա նա այստեղ կթողնի իր մի գլուխը միայն, մյուս երկուսը հոշոտելու են ձեզ: Ամենաշատը մի երեսուն տարի հետո կունենաք թուրքալեզու Եվրոպա, տեռորիստական արեւելք, պանթուրանական ռազմական դաշինք, որին այլեւս չի կարող ընդդիմանալ ո՛չ մի ՆԱՏՕ, ո՛չ մի ՀԱՊԿ, ո՛չ մի քաղաքակրթություն…

Այսօր բոլորով միասին ուռճացնում ենք հրեշին, որը վաղը մեզ է խժռելու:
Ադրբեջան պետությունը գոյատեւեց ընդամենը մեկ դար: Խորհրդային Միությունը ծնեց, Էր դողանի թուրանական կայսերապաշտությունը կլանեց այն, ներծծեց: Այսօր այլեւս փաստ է, որ այն որպես ինքնուրույն միավոր ոչ եւս է: Ալիեւի կլանը այդ արհեստածին միավորը վաճառեց` հանուն իր ընտանիքի բարօրության: Այն այդպես էլ չդարձավ պետություն, նրանց համար ինչպես կար, այնպես էլ մնաց տարածք: Իսկ Ալիեւն այդ տարածքի բրոկերն է ու այժմ այն հնարավորինս թանկ գնով վաճառում է «կլիենտին»՝ Թուրքիային:

Տպավորություն է, թե աշխարհում ծավալվող ահաբեկչությունը կառավարվում է մեկ կենտրոնից՝ «Էրդողան եւ ընկ.» ՍՊԸ-ի անմիջական ղեկավարությամբ, որը միլիոնավոր մարդկանց տառապանքներից քամում է միլիարդավոր դոլարների հասույթ: Ընկերների մեջ են մտնում Ադրբեջանը, Իսրայելը, Ուկրաինան… Եվ ընդհանրապես, աշխարհը բաժանվել է երկու մասի: Ինձ համար այդ բաժանարար գիծն անցնում է Արցախով. կեսը թուրքամոլներն են, մյուս կեսը՝ մարդասերները: Առաջինները մարդասպան ԱԹՍ-ներ ու ֆոսֆորային զենքեր են վաճառում՝ մարդասերներին ոչնչացնելու համար: Իսկ մարդասերների բարեկամները «մարդասիրաբար» լռում ու հանդուրժում են:
Այնքան հանդուրժեցին, որ տեռորը մտավ իրենց տուն՝ աղոթքի պահին գլուխ կտրելու, եկեղեցիներ հրդեհելու …

Շանտաժ:

Թուրքական շանտաժը բռնել է աշխարհի կոկորդը: Փախստականներով ողողել եվրոպական երկրները: Կարելի է հակընդդեմ առաջարկ անել: Եվրոպացիներին հորդորում եմ առաջարկել բարտեր. Եվրոպայում բնակվող թուրքերին փոխանակել փախստականների հետ: Մենք ձեզ ենք վերադարձնում ձեր թուրքերին՝ փախստական արաբների դիմաց: Վերջիններիս խնդիրները շատ ավելի դյուրին է լուծել, քան Եվրոպայի թուրքացման վտանգի դեմն առնել:

Եվ վերջում. սա կրոնական պատերազմ չէ, քանզի մենք ունենք բազում այլադավան ընկերներ ու բարի կամեցողներ, սակայն մենք մեր Հայրենիքի համար մարտնչում ենք Հավատքով: Աստծո առաջնորդությամբ:

Արթուր ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ

Սկզբնաղբյուր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր