Պատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր․ «Հրապարակ»          Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»       Հունիսի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

06 նոյ 2020 10:21

Ռոբերտ Քոչարյանի Ռուսաստան գնալու հեքիաթները.Պատերազմը փիառին է ծառայեցվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի Ռուսաստան գնալու և իբրև թե զենքի ու զինամթերքի լրացուցիչ խմբաքանակ մատակարարելու մասին հեքիաթները ոչ միայն կապ չունեն իրականության հետ, այլ ընդամենը պատերազմն անգամ սեփական փիառին ծառայեցնելու նպատակ են հետապնդում:


Իրականում զենքի մատակարարումները Ռուսաստանից իրականացվում են ըստ նախկինում կնքված պայմանագրերի, և մեր աղբյուրի հավաստմամբ՝ որոշ դեպքերում ռուսական կողմը, ընդառաջելով հայկական կողմին, փոփոխություններ է կատարում մատակարարման ժամկետներում, զենքը և զինամթերքը մատակարարելով պայմանագրային ժամկետից շուտ:


Այդպիսի ստահոդ լուրերը ուղղակի ստվերում են երկու երկրների միջպետական բարձր մակարդակի հարաբերությունների նշաձողը: Ի դեպ, այսօր Մոսկվա՝ բարձր մակարդակի հանդիպումների են մեկնում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը»




Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր