Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին          Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն       Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել, կան տուժածներ    

06 նոյ 2020 13:54

Թուրքիան բոլոր 78 միլիոն քաղաքացիների հայրենիքն է.Մենք թույլ չենք տա, որ 3-5 ահաբեկիչ տնօրինեն ազգի ապագան

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իր նստավայրում ռեկտորների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է PKK-ի վերջին հարձակումները:

«Երկրի միասնության դեմ հարձակումներ են իրականացվել։ Ցանկանում եմ դիմել Թուրքիայի ժողովրդին՝ անկախ ծագումից, քաղաքական գործիչներին, մամուլի, մտավորականության ներկայացուցիչներին, գիտնականներին, ՀԿ-ների ներկայացուցիչներին։

Անատոլիայի ու Թրակիայի յուրաքանչյուր թիզ հողը մեր հայրենիքն է։ Թուրքիան բոլոր 78 միլիոն քաղաքացիների հայրենիքն է։ Մեզանից յուրաքանչյուրը ունի այս երկրի՝ Թուրքիայի Հանրապետության կարիքը։

Ցայժմ պարտություն են կրում բոլոր նրանք, ովքեր ձգտում են Անատոլիայից արմատախիլ անել մեր ժողովրդին, որը հազար տարի հանդիսացել է մեր Հայրենիքը։ Թող նման ճակատագրի արժանան մեր երկրին ու մեր ժողովրդի միասնությանը վնաս հասցնել ցանկացողները։ PKK-ը պետք է վայր դնի զենքը, ինչը և կլինի հարցի լուծում։ Մենք թույլ չենք տա, որ 3-5 ահաբեկիչ տնօրինեն ազգի ապագան»,- ասել է Էրդողանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր