Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

06 նոյ 2020 14:08

1200 զոհված ու տասնյակ հազարավոր կենդանի հերոսները շատ բարձր դիրքից թքած ունեն, թե ով է բերել այդ զենքը

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ իմացա, որ Էրդողանը կոչ է արել Հայ ժողովրդին դուրս գալ իշխանության դեմ և պայքարել իր ապագայի համար, շատ զարմացա, քանի որ թուրքերենից հայերեն թարգմանությամբ դա հնչում էր միավորվեք իշխանության շուրջ: Չհասկացա, թե Էրդողանի ինչի՞ն էր պետք, որ Հայ ժողովուրդը համախմբվի իշխանության շուրջ:

Երբ Ալիևը հայտարարեց, որ ի տարբերություն Քոչարյանի և Սարգսյանի, Փաշինյանը հրաժարվել է «տարածքները հանձնել», ես ծիծաղեցի ու կրկին զարմացա, թե Ալիևի ինչի՞ն էր պետք Փաշինյանին հերոս ներկայացնել Քոչարյանի ու Սարգսյանի ֆոնին:

Երբ Ալիևի այս տխմարությունը օտարերկրյա գործակալներն ու նրանց հեղափոխական ադեպտները հորթի հրճվանքով սկսեցին տարածել Հայաստանում, ես զայրացա:

Երբ Ալիևը հարցրեց, թե հայերին որտեղի՞ց այդքան զենք, ես ուրախացա, որ մեր թշնամին այդքան հիմար է, քանի որ և՛ Հայաստանի և՛ ադրբեջանի ռազմական հետախուզությունները ՇԱՏ ԼԱՎ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ միմյանց մոտ առկա զենքի տեսակների և քանակների մասին:

Բայց որ Հայաստանում կգտնվի մարդ, ով դեմքի լուրջ արտահայտությամբ և հեղափոխական հպարտությամբ կպատասխանի Ալիևին ու կասի, թե ո՞վ է բերել այդ զենքը, դա արդեն ԱՂԵՏ Է, համազգային ու համապետական ԱՂԵՏ:

Հ.Գ. Ավելի քան վստահ եմ, որ պաշտոնապես 1200 զոհված ու տասնյակ հազարավոր կենդանի հերոսները շատ բարձր դիրքից ԹՔԱԾ ունեն, թե ով է բերել այդ զենքը: Նրանք իրենց Հայրենիքն են պաշտպանում . . .»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր