Արամ Ա Վեհափառ Հայրապետը 2026 թվականը կհայտարարի հոգևոր կյանքի վերանորոգման տարի          Տեսանյութ. Այսօր ձմեռային արևադարձն է, մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունն օր-օրի ավելանալու է       Մայր Տաճարի դուռը ջարդողների հովանավոր իշխանության ներկայացուցիչներից մեկը հոգևոր սպասավորներիս է դիմել բացահայտ շшնտաժի տրամաբանությամբ    

06 նոյ 2020 14:25

Պեսկովը՝ Պուտինի ենթադրյալ հիվանդության և հրաժարականի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «անհեթեթություն» է որակել Վլադիմիր Պուտինի ենթադրյալ հիվանդության եւ հրաժարական տալու նրա ծրագրերի մասին տեղեկությունները՝ շեշտելով, որ պետության ղեկավարը գերազանց առողջություն ունի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Գիտեք, այստեղ մեկնաբանելու առանձնապես բան չկա: Սա կատարյալ անհեթեթություն է: Նախագահի մոտ ամեն ինչ լավ է... նրա առողջությունը գերազանց է»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին մեկնաբանել արեւմտյան լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, թե իբր ՌԴ նախագահը պատրաստվում է հրաժարական տալ հիվանդության կամ ընտանիքի խնդրանքների պատճառով: «Ո՛չ»,- պատասխանել է Պեսկովը պարզաբանող հարցին՝ նախագահն արդյոք նախատեսո՞ւմ է հրաժարական տալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր