Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

06 նոյ 2020 16:24

Ավետիք Իշխանյանն ԱԳՆ-ի ու ԱԱԾ-ի ուշադրությունը հրավիրում է «Լը Մոնդ»-ի՝ Արցախում գտնվող թղթակցի վերնագրի վրա

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ահազանգ է հնչեցնում՝ արտասահմանյան լրատվամիջոցների աշխատակիցների վրա հրավիրելով հայաստանյան իրավապահ մարմինների ուշադրությունը։

«Պատերազմական ճակատում աշխատում են բազմաթիվ օտարերկրյա լրագրողներ։ Հարց է առաջանում, ՀՀ պետական կառույցները՝ ԱԳ,ԱԱԾ հետևու՞մ են արդյոք, թե որ երկրներից և ինչ լրատվամիջոցների ներկայացուցիչներ են աշխատում և ինչ ինֆորմացիա են նրանք տարածում և հոդվածներ հրապարակում։

Այսպես, ֆրանսիական հեղինակավոր «Լը Մոնդ» (LE MONDE) թերթի թղթակից Ռեմի Ուրդանը( Remy Ourdan) տևական ժամանակ գտնվելով Ստեփանակերտում, իր հոդվածներոում, ոչ միայն մեզ համար տհաճ կանխատեսումներ և «փաստեր» է ներկայացնում, այլև , ահա թե ինչպես է արտահայտվում Արցախի հանրապետության և մայրաքաղաք Ստեփանակերտի մասին։ Միայն հոդվածի ( https://www.lemonde.fr/…/haut-karabakh-l-etau-se-resserre-s…) վերնագիրը բավական է պատկերացում կազմելու համար , դրա բովանդակության մասին ․ «Լեռնային Ղարաբաղ․ օղակը սեղմվում է սեպարատիստ անկլավի «մայրաքաղաք» Ստեփանակերտի շուրջ» (Haut-Karabakh : l’étau se resserre sur Stepanakert, la « capitale » de l’enclave séparatiste)։

Ի դեպ, նույն Ռեմի Ուրդանը Հարավսլավիայի ճգնաժամի տարիներին աշխատել է Բոսնիայում, սակայն երբեք բոսնիացիներին չի համարել «սեպարատիստներ», իսկ մայրաքաղաք Սարաեվոն չի առել չակերտների մեջ։

Հ․Գ․ «Լը Մոնդ»-ի սեփականատերերն են գործարարներ Քսավիե Նիելն ու Մատթեո Պիկասը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր