Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունը    

07 նոյ 2020 13:00

Արցախում ձերբակալվածը հրոսակախմբի պարագլուխն է.սրան շանսատակ են ուզում անել նաև Սիրիայի հատուկ ծառայությունները

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Արցախյան ճակատում ձերբակալված ծայրահեղական ահաբեկչի ցուցմունքի հանրայնացված մասում պարբերաբար հանդիպում է Աբու Ամշա անունը, որը այս պատեազմին մասնակից ահաբեկիչների հիմնական առաքիչներից մեկն է։

Իրականում դա կեղծանուն է` արաբերենից թարգմանաբար «Կիսակույրի, հավկուրի հայր», իսկ այս տականքի իրական անունը Մուհամմադ ալ-Ջասիմ է, որը էրդողանական վարչախմբի հավաքագրած «Սուլթան Սուլեյման շահ» ահաբեկչական հրոսակախմբի պարագլուխն է։

Ի դեպ, սրան շանսատակ են ուզում անել նաև բարեկամ Սիրիայի հատուկ ծառայությունները, ինչպես նաև սիրիացի քրդերը և արաբական որոշ գյուղերի բնակիչներ, ինչը լայն դաշտ է բացում փոխադարձ գործակցության համար։

Բայց ամենահետաքրքրականը սրա գրասենյակի սեղանի հաշվիչ մեքենան է՝ քանզի սրա նմանների աստվածն իրականում փողն է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր