Գործի են դրվել Իսկանդերները, որոնց թիրախում ինչպես Կիևն է, այնպես էլ եվրոպական մի շարք պետություններ.Ադրբեջանն ու Թուրքիան անպայման կօգտվեն մեծ բախումից          Աշխարհն անհանգիստ է.ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ուժերը բերում են պատրաստության, հավելյալ նավեր ու կործանիչներ ուղարկում       Պատժամիջոցները էժան չեն նստի.ԱՆգլիան վախեցած է՝ՌԴ-ն, որպես զենք կարող է օգտագործել՝ նվազեցնելով գազի մատակարարումը Եվրոպա    

07 նոյ 2020 13:37

Թուրքիայից աջակցություն ստացող ուժերը Սիրիայում հարձակվել են քրիստոնեական քաղաքի վրա

Թուրքիայից աջակցություն ստացող ուժերը նախօրեին հարձակվել են Սիրիայի քրիստոնեական Ալ Սուքայլաբիե քաղաքի վրա, գրում է almasdarnews.com-ը։


Նշվում է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող «Ազգային ազատագրական ճակատ» ընդդիմադիր կոալիցիան մի քանի հրթիռ և հրետանային արկ է արձակել քաղաքի և նրա շրջակայքի ուղղությամբ, ինչի հետևանքով շրջանում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել:


Աղբյուրը հայտնել է, որ ոչ մի խաղաղ բնակիչ չի տուժել՝ հավելելով, որ Սիրիայի արաբական բանակը և պաշտպանության ազգային ուժերը պատասխան հարվածներ են հասցրել՝ խոցելով ապառազմականացված գոտուց հյուսիս գտնվող մի շարք օբյեկտներ:


Այս հարձակմանը նախորդել են Սիրիական արաբական բանակի և Թուրքիայի կողմից աջակցվող ուժերի միջև օրեր շարունակ տեղի ունեցող մարտական ինտենսիվ գործողությունները, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և Սիրիայի հյուսիս-արևմուտքում բնակելի և առևտրային օբյեկտների վնասմանը:


Անցյալ ամիս Հյուսիսային Իդլիբի «Ֆայլակ աշ-Շամ» մարզումային ճամբարին ռուսական ավիահարվածից հետո ապառազմականացված գոտում շարունակվում են բախումներ տեղի ունենալ, ինչն էլ ավելի է վտանգի տակ դրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում փխրուն հրադադարը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր